▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյքերի «հրամանատարը» տարիներ շարունակ հրահանգել է պախարակել զոհված Հրամանատարի քրոջը․ Նանե Արզումանյանի խորհրդավոր գրառումը

Հաղորդավարուհի Նանե Արզումանյանը գրում է․ «Այսօր շատ մտերիմ մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ եմ այսքան լուռ ու առհասարակ ոչինչ չեմ խոսում։ Հիասթափությունս այնքան մեծ է, որ հիմա լռությունն ավելի արժանապատիվ է, քան շատ բան բարձրաձայնելը, բայց մի օր շատ բարձր կխոսեմ հստակ և անուններով։(Այնքան բան կա պատմելու):
Հիմա դեռ սա. պարզվում է՝ կա մեկը,որը տարիներ շարունակ չի հանգստանում իր մոլագարությունից։ Հենց նա է իր ֆեյքերի բանակին հրաման տվել՝ պայքարել իմ դեմ, վիրավորել ամենազազրելի ձևերով, պախարակել ու հնարավոր ամեն կերպ վարկաբեկել։Ֆեյքերի «հրամանատարը» տարիներ շարունակ հրահանգել է պախարակել զոհված Հրամանատարի քրոջը։
Գիտեք՝ խղճում եմ սատանայի ծառային։ Իրապես խղճում եմ, որովհետև եթե մարդը սեփական տանն ու շրջապատում արժանապատվության օրինակ տեսած լիներ, գուցե շատ բան հասկանար։
Բայց…կարելի է հրաման տալ սեփական «քրմուհիներին»՝ բարոյականության այդ անգերազանցելի էտալոններին ու առնվազն Էյնշտեյնի IQ-ի կրողներին, որ նստեն ու թերթեն գրառումներս մինչև 2018 թվական։ Փնտրեն, քրքրեն, բառեր պոկեն, մի բան գտնեն՝ հոխորտալու համար։Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան պիտի զբաղեցնեմ մեկի միտքը, որ իմ 2018 թվականի գրառումներն անգամ հանգիստ չտան իրեն։
Բայց «բանակում» մի քրմուհի ազնիվ գտնվեց։ Ու պատմեց ամբողջը։
Իմ պատասխանը՝ կան հաշիվներ, որոնք մարդկանց միջև չեն փակվում։
Ես Ձեզ սիրում եմ ու դեռ կվերադառնամ ճշմարտության ձայնով»։

Շոու-բիզնես ավելին