▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշիևը, ում փրկեց Ռոբերտ Արզումանյանը...

«Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». Ալեքսանդր Միշիև

Կարդացեք նաև՝ Արտուշ Մկրտչյանի գրառումը

ՄԻՇԻԵՎԸ, ՈՒՄ ՓՐԿԵՑ ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Նախնական տպավորություններով (խաղի վերլուծությունը կլինի վաղը) Հայաստանի հավաքականի կազմում լավագույնը Ալեքսանդր Միշիևն էր, որը պարզապես փայլուն հանդիպում անցկացրեց։ Նրա պատմությունն իսկապես զարմանալի է։ Դեռ 2023 թվականին ընկերս՝ Սամվել Առուստամյանը, նրան առաջարկել էր «Ուրարտուին», սակայն 2025-ին՝ մինչև Ռոբերտ Արզումանյանի՝ գլխավոր մարզիչ նշանակվելը, ակումբում Միշիևին խորհուրդ էին տալիս նոր թիմ փնտրել։ Բայց, Ռոբերտ Արզումանյանն,  ինչպես հաճախ է անում՝ հակառակ բոլորին և ամեն ինչին, նրան տեղափոխեց առաջին թիմ ու հնարավորություն տվեց։ Մայրական կողմից հայ Միշիևը, որը փայլուն տիրապետում է հայերենին, նախ դարձավ «Ուրարտուի» հիմնական դարպասապահը, իսկ հիմա արդեն ամրապնդվում է հավաքականի դարպասում՝ ունենալով աճի հսկայական ներուժ։

Առհասարակ, Ռոբերտ Արզումանյանը շատ խաղացողների է ճանապարհ հարթել դեպի մեծ ֆուտբոլ՝ հակառակ բոլորին և ամեն ինչին։

Սպորտ ավելին