▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին

Այսօր Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ընտանիքին։

Իր անկեղծ վշտակցությունը հայտնելով Հայաստանի իրավապահ համակարգի նշանավոր գործչի ողբերգական վախճանի կապակցությամբ՝ Քոչարյանը համբերություն է մաղթել Հարությունյանների ընտանիքին՝ վերապրելու հարազատի ծանր կորստի վիշտը։

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ:

Կարդացեք նաև՝ Հարությունյանի մահվան վարկածները

Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը

ՔԿն հերքում է, որ Հայկ Հարությունյանը մահվանից առաջ ասել է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն

 

Հասարակություն ավելին