▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը զանգեց ինձ, ասեց՝ մեջքիցս խփեցիր, սուր խոսակցություն ունեցա. Գագիկ Ծառուկյան

 

 

Ուրվագիծ հաղորդաշարի հյուրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր: 

Հաղորդման ժամանակ Ծառուկյանը նշեց. «Առաջին օրվանից հեղափոխության, որ Նիկլոը մասնակցում էր, քայլելով հասավ Երևան, մի քանի հոգով էին: Ոնց եղավ եղավ, որ առաջին հանդիպմանը 1200 հոգի չկար, երկրորդին ավելացավ, ո՞նց եղավ: Կամ, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, որ ձերբակալվեցին, ո՞վ առաջինն իրենց կողքը կանգնեց: Էդ հարցերը ձեզ չեք տվե՞լ»: 
 

Անդրադառնալով ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան կապին՝ Գագիկ Ծառուկյանը ասաց. «Այսօր ասում եմ՝ Սարգսյանը, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանն իմ՝ ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող իմ միջոցով գալ քաղաքականություն, եթե այդպիսի բան լինի, անբարոյական ընտանիքի զավակ եմ»:

 

 

Սերժ Սարգսյանի հրաժարականին անդրադառնալով նա նշեց. «Նիկոլի մտքով անգամ չէր անցնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Էդ ժամանակ Սերժ Սարգսյանը զանգեց ինձ, ասեց՝ մեջքիցս խփեցիր: Սարգսյանի հետ էդ սուր խոսակցություն ունեցա: Ասացի՝ ես ընդդիմադիր եմ ու նրանց հետ եմ»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

 

Մանրամասները՝  տեսանյութում 

Քաղաքական ավելին