Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Ավինյանի անհաջող կռուտիտը. Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, սակայն այդպես էլ քաղաքապետ չդարձած Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե իրենց կողմից տրվող շինթույլտվությունները և կառուցվող նոր շենքերն ավտոմատ կերպով չեն ազդում երթևեկության վրա, քանի որ այդ շենքերում ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներում ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում, պարզապես հին շենքերից մարդիկ տեղափոխվում են նոր կառուցվող շենքեր, որոնք ունեն ստորգետնյա ավտոկայանատեղի։ Ինչպիսի անհաջող կռուտիտ, չստացված մանիպուլյացիա՝ Տիգրան Ավինյանի կողմից։ Նախ, այդ բազմաբնակարան, բազմահարկ շենքերը կառուցվում են ոչ թե այն պատճառով, որ Երևանի զարգացման, քաղաքաշինության տեսանկյունից դրանք կենսական անհրաժեշտություն են, այլ այն պատճառով, որ իշխանությանը մոտիկ մարդիկ բնակելի շենքերի շինարարությամբ մեծ փողեր են սարքում։ Տիգրան Ավիյանն էլ նրանց «սիրուն աչքերի համար» չէ քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով շինթույլտվություններ տալիս։ Տիգրան Ավինյանը դեռ պատասխան չի տվել կորոնավիրուսի ժամանակ հազարավոր մարդկանց մահվան, ԱՆԻՖ հիմնադրամի փողերը մսխելու համար, Երևանի քաղաքաշինական պատկերն է այլանդակում աննորմալ շինարարությամբ ու անհաջող կռուտիտ անում»։
«Տիգրան Ավինյանի անհաջող կռուտիտը»
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


