Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 24-ին, տեղեկություն տարածվեց, որ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով «Mercedes»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։


