Aysor.am-ը գրել է, որ այսօր լուսադեմին մահացել է 1,6 տարեկան Ալիկ Սարդարյանը: Ալիկի մայրը՝ Վարսիկ Սարդարյանը կայքի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց գումար է անհրաժեշտ՝ երեխայի թաղման համար:
«Երեխաս հաճախակի սրտխառնոց էր ունենում, փսխում էր: Նրա մոտ սուր գաստրիտ կար և նա այդ պատճառով 3-րդ մանկական հիվանդանոց է պառկել, բուժումներ էր ստանում, դրանից հետո դուրս գրվեց, մեկ ամիս անց նորից սկսեց փսխել: Երեկ երեկոյան անընդհատ լաց էր լինում, ճչում, կծկումներ ուներ, ու լուսաբացին մահացավ»,-ասել է նա:
Ընտանիքը բնակվում է Երևանի Վերին Զեյթուն վարչական շրջանի 1-ին փողոց 26 տանը: Ալիկը ընտանիքի միակ երեխան էր:
Ընտանիքի աջակցել ցանկացողների համար բացվել է նաև հաշվեհամար.
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» բանկ. 2470030496130000
Նրանց կոնտակտային հեռախոսահամարն է՝ 098 13 29 94։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում