▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո

1. Երեխեքին արտահերթ տանել սրճարան

2. Ակումբներից մեկում մասնակցել փարթիի, վաղուց չեմ պարել

3. Մի քանի զույգ ջինս ու ազատ ոճի հագուստ գնել, փողկապներից շունչ քաշել

4. Որոշ ժամանակ չպատասխանել լրագրողների զանգերին,թող մի քիչ կարոտեն

5. Ժամանակավոր անջատել բոլոր զարթուցիչները, մի քանի օր անընդմեջ արթնանալ ըստ ցանկության

6. Ընկերներով գնալ գարեջուր խմելու, և ոչ միայն

7. Վերջապես սկսել զբաղվել դոկտորականով, քանի շահերի բախում նորից չի առաջացել

8. Կարդալ բոլոր այն գրքերը, որոնց մեջ էր մնացել աչքս այս տարիների ընթացքում

9. Վայելել մշակութային կյանքը՝ ցուցահանդեսներ, համերգներ, երեկոներ


10. Վերջապես պատասխանել Մերսում Դինուլի ֆեյսբուքյան նամակներին :)))»

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանին ԿԳ նախարարին փոխարինելու է  ՀՅԴ-ական  Լևոն Մկրտչյանը, ով այդ պաշտոնը ստանձնելու է  արդեն 4-րդ անգամ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին