▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

21-ամյա զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի նկատմամբ բռնություն է գործադրվել. կան ձերբակալվածներ

Հոկտեմբերի 1-ին Մարտունու զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 21-ամյա Գևորգ Սուրենի Հարոյանը վաշտի զինանոցում կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում եւ մահացել: Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Գյումրեցի զինծառայողի հարազատները պնդում են, որ Գեւորգ Հարոյանին սպանել են, քանի որ նրա վրա առկա են բռնության հետքեր:

ՀՀ քննչական կոմիտեից փոխանցել են, որ կրտսեր սերժանտի կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն է գործադրվել: «Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բացի այդ, իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, ձերբակալվել է վաշտի հրամանատար կապիտանը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,-փոխանցում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին