▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

25-ամյա Տիգրանի ինքնասպանություն գործելու պահին բնակարանում են եղել ծնողներն ու նշանածը. նոր մանրամասներ

Սեպտեմբերի 8-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում: Անդրանիկի թիվ 102 շենքի բակում հայտնաբերվել էր տվյալ շենքի բնակիչ` 25 ամյա Տիգրան Բաբայանի դին: Asekose.am-ի տեղեկություններով ` ինքնասպանություն գործած Տիգրանը նշանված էր և պատրաստվում էր ամուսնանալ: Ինքնասպանություն գործելու պահին բնակարանում են եղել Տիգրանի ծնողներն ու նշանածը: Նախքան ողբերգությունը վերջիններս նկատել են Տիգրանի բացակայությունը, ապա հայրը որդուն հայտնաբերել է պատշգամբում` հենց այն պահին, երբ փորձել է ցած նետվել: Դժբախտաբար, հորը չի հաջողվել կանխել որդու ինքնասպանությունը:

Թե ինչն է եղել երիտասարդ տղայի տվյալ քայլին դիմելու պատճառը, դեռևս անհայտ է:

Հեղինակ` Ատոմ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին