▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

26-ամյա երիտասարդը անառակաբարո գործողություններ է կատարել մի քանի անչափահասի նկատմամբ. ճիվաղին ոստիկանները հայտնաբերել

Երեկ՝ օգոստոսի 27-ին, անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի տարածքային բաժիններից մեկում ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հ.-ն:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր-օր-ի 142 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը) հատկանիշներով:

Պարզվել է, որ Դավիթ Հ.-ն այս տարվա օգոստոսին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում, որը բարձրահարկ է, մի քանի հարկերում իջեցրել է տաբատը և աղջիկ երեխաներին ցույց տվել առնանդամը և անառակաբարո գործողություններ կատարել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ճիվաղը նման գործողություններ է կատարել մի քանի երեխայի նկատմամբ և նրան հայտնաբերել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին