▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30 հոգով ծեծել են ռուս զբոսաշրջիկի

Գուդաուրի հանգստավայրում ծեծի են ենթարկվել ռուս օդաչու պարապլաներիստ Ֆյոդոր Չիլիշեւին: Տեղացի բնակիչների եւ մի խումբ ռուս եւ ուկրաինացի էքստրեմալ մարզիկների միջեւ վեճը տեղի է ունեցել այսօր Կազբեգի շրջանում:

 

 

 

 

 

 

 

 

Սոցցանցում  դեպքի վայրից տեսանյութ են տարածել, որում երեւում է, թե ինչպես է տեղացի բնակիչների խումբը ծեծում Չելիշեւին:

Մի քանի մարդ միանգամից սկսում են ծեծել նրան եւ պարապլանի մեկնարկի համար վտարում են այդ վայրից: Երբ նա ուղեկցող մարդկանց հետ հեռանում է տարածքից, նրանց մեքենայի վրա քարեր են նետում:

 

 

 

 

 

 

Արդյունքում կոտրվել է օդաչուի քիթը, վնասվել են կողերը եւ ներքին օրգանները: Ավելի ուշ Չելիշեւը ֆեյսբուքի իր էջում նշել է, որ հիվանդանոցում է եւ վիճակը կայուն է:

Տեսանյութը՝ Նինո Տոպոլսկայայի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին