▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող «Շշի Մելոյի» եղբայրը կրկին կալանավորվեց

Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբորը՝ Ռոբերտ Մանուկյանին կրկին կալանավորելու որոշում է կայացրել։

Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազությունից։ 

Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելու համար։ Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ` այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 2–ին որոշում էր կայացրել բավարարել Ռոբերտ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանի միջնորդությունը։ Դատարանը գրավի չափ էր սահմանել 800.000 դրամը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին