▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7-ամյա Ռոզայի բուժման համար 2 միլիոն դրամ է փոխանցվել

Life.panorama.am-ը գրում է. Գլխուղեղի ուռուցք ախտորոշմամբ 7-ամյա Ռոզա Ավանեսյանի բուժման համար 2 միլիոն դրամ է փոխանցվել երեխայի ընտանիքին: Այս մասին մեզ հետ զրուցում ասաց երեխայի մայրը՝ տիկին Նելլին: Նա նշեց, որ երեխայի բուժման նպատակով գումար փոխանցած բարերարը չի ցանկանել հրապարակել իր անունը:

Երեխայի մայրը մեզ հետ զրույցում  ասաց, որ  Մոսկվայում կատարված վիրահատությունը բարեհաջող է անցել, բարեբախտաբար ուռուցքը բարորակ է եղել: Այժմ երեխան երկարատև բուժման կուրս պետք է անցնի: Փետրվար ամիսին նրանք դարձյալ մեկնելու են Մոսկվա՝ հետազոտվելու և բուժման հերթական կուրսը ստանալու համար:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին