83-ամյա Կարմեն Դել’Օրեֆայսը չնայած տարիքին` շարունակում է մոդելային գործունեություն ծավալել: Այս անգամ նա զարդարել է «New You» ամսագրի շապիկը` ցուցադրելով, որ սլացիկ կազմվածքով ամենևին չի զիջում երիտասարդ մոդելներին: Նշենք, նաև, որ Կարմեն Դել’Օրեֆայսը Գինեսի ռեկորդակիր է ճանաչվել` որպես ամենաերկարատեւ մոդելային կարիերա ունեցող կին:



