▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բակո Սահակյանին անվանեց ՀՀ Արցախի մարզպետ՝ պաշտոնական միջոցառման ժամանակ

Քա տղա, էդ կնգա յուբկեն ընչի ես հակե․․․«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

Այդ զգեստներով տղամարդիկ խորհրդանշում են Գյումրու դարբիններին

63-ամյա արմավիրցին կասկածվում է 3-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բռնի. . .

Դուբայի Բուրջ Խալիֆան՝ Հայաստանի դրոշի գույներով

Անկախության և խաղաղության երաշխավորը ժողովուրդն է. Դավիթ Տոնոյան

Պետերբուրգում բախում է տեղի ունեցել հայերի եւ դաղստանցիների միջեւ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի. . .

Գոռ Կիրակոսյանը՝ ԱՄՆ-ի դժվարությունների, Հրանտ Թոխատյանին դագաղում պառկեցնելու, Ռաֆայել. . .

Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է․ Մանրամասնում է. . .

Ամերիկան չասեց՝ վա՜յ, Ժիրիկը գնաց... Ժիրայր Ավանյան

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է. ԱԱԾ պետի ԺՊ

Արմեն Սարգսյանը պատմել է 8-րդ դասարանում գրած շարադրության մասին

Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները պիտի վերադարձվեն Հայաստան․ Զոհրաբ Մնացականյան

Անկախությունը մշտապես արժևորելու լավագույն միջոցն աշխատանքն է․ Բակո Սահակյան

Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 21-ը՝ սննդի ապահովման նոր համակարգի անցած զորամասում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Շնորհակալ եմ, որ տարբերվող կինը կարող է լինել մեր անկախ երկրի հերոս. Վարդա Ավետիսյան

Ինչ ասելիք ունեի՝ ասել եմ․․․Սերժ Սարգսյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. Նիկոլ Փաշինյան

Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Սերժ Սարգսյանն ուխտագնացության է գնացել Սուրբ Հովհաննես վանք

Այդ մեկ մարդը դու ես. Գյումրիում մեծարել են Նիկոլ Փաշինյանի մրցանակաբաշխության հերոսներին

Տեսահոլովակի պրեմիերա. Ջուս՝«Շնորհավոր»

ԱԱԾ-ն բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը զրուցում էին իրենց դիետայի մասին

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. Սերժ Սարգսյան

Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան

Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Աննա Հակոբյանը «Սպայդերմեն» է նվիրել 6-րդ հարկից ընկած երեխային

Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին

Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը. նրանք ընկերներ են

Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարական կտա և կմիանա այդ թիմին

Սենց կլնի ընդդիմությունը․․․Արարատ Միրզոյանը՝ Մանե Թանդիլյանի մասին

Մեր Անկախությունը մեր Ինքնությունն է․ Աննա Հակոբյանը՝ հայկական տարազով

Ի՞նչ է անկախությունը ՀՀ կառավարության անդամների համար

Խոնարհում մեր Նահատակներին. Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մի նախագծի պատմություն, որը բորբոքեց անցյալը, կամ՝ ինչո՞ւ են հանրապետականները մտահոգ․ Դավիթ Խաժակյան

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը. Նազենի Հովհաննիսյան

Հենրիխ Մխիթարյանին նվիրված նոր երգը

«Յուրի Ջորկաեֆը կայցելի Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան

Ովքե՞ր են նախագահ Սարգսյանից պետական պարգևներ ստացել Անկախության տոնի առթիվ

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց.. . .

«Դատարանի հրապարակած որոշումները կայացվել են բիրտ, աննախադեպ ճնշումների տակ». Քոչարյանի փաստաբան

Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին լքել երկիրը բուժման նպատակով

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց

ԱԱԾ պաշտոնատար անձինք շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված` ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, շորթմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին:

Ըստ առաջադրված մեղադրանքների` Էդիկ Ափոյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, նախապես տեղեկացված լինելով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սանդիփ Կաուշիկի` հայրենիքում իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հարցի շուրջ: Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 24.07.2019թ. այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս  գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության և առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերն ու փաստաթղթերը և հայտնել, որ Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ, ապա պահանջել նրան չարտաքսելու դիմաց որպես կաշառք իրեն փոխանցել այդ պահին տանն առկա ողջ գումարը, որից հետո անձամբ ստացել է 2.379.750 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար: Այնուհետև Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաև բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության ևս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի վարչական շենք, որտեղ` բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակում, վերջինիս հետ, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը չոտնահարելու, ՀՀ-ից նրան չարտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ չստեղծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու սպառնալիքով,  շորթմամբ պահանջել են 50.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել են  8.423.564 ՀՀ դրամին համարժեք 17.700 ԱՄՆ դոլար:

Մասնավորապես, ձեռք բերելով Ս. Կաուշիկի համաձայնությունը` Գ. Գաբրիելյանը հաջորդ օրը նրանից անձամբ ստացել է 3.759.926 ՀՀ դրամին համարժեք 7900 ԱՄՆ դոլար` պահանջելով վճարել նաև կաշառքի մնացած մասը: Գ. Գաբրիելյանի ընկերը` Գոռ Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ կաշառքի գումարի մի մասն էլ`  2.283.888 ՀՀ դրամին համարժեք 4800 ԱՄՆ դոլարը, գտնվում է Հնդկաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացու մոտ, 31.07.2019թ.-ին այցելել է նրան և անձամբ ստացել պահանջվող գումարը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրանց օժանդակելու համար Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

        

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին