▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԱՀ-ի խուլիգանների դեպքերով ունենք վերականգնում և կալանավորվածներ»․ Փաշինյան

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն Ազգային ժողովում մտահոգություն հայտնեց, որ ձևավորվել է խարդախների խումբ, որն զբաղված է ավելացված արժեքի հարկի շուրջ խարդախությամբ: Դրանով էական վնաս է հասցվում ՀՀ բյուջեին, շեշտեց նա:

«Այո, խնդիրը կա, կարճ արձագանքեմ, որ այս դեպքերով ունենք քրեական գործեր, կալանավորված մարդիկ և արդեն իսկ մեծ չափերով վերականգնում պետական բյուջե: Ունենք շղթաների բացահայտում և դրանց աշխատանքի խափանում, օրենսդրական որոշակի փոփոխություններ անելու նախաձեռնություն, որպեսզի այդ շղթաները չկարողանան օրինականության պատրանքի ներքո գործել»,- պատասխանեց վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին