Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդման համաձայն, Եղիա աբեղա Խաչատրյանի հարցը քննության է առնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Կարգապահական հանձնախմբի կողմից և ներկայացվել կարգալուծության:
Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Արմեն Խաչատրյան ավազանի անունով: