Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, ինչի համար Ադրբեջանն ուզենա հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության»-ը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Մեր մեծարգո նախագահը, պարոն Փաշինյանի հետ հեռախոսազրույցում շատ հստակ ասաց, որ հստակ դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք հստակ դեմ ենք աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Բոլորը պետք է հարգեն միջազգային օրենքները։ Ավելին՝ հարցազրույցում։ |
«Ազատության»-ը տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է ՀՀ-ում սահմանադրության փոփոխմանը վերաբերող հարցին: Թղթակիցը մասնավորապես հարցրել է. «Երևանում արտախորհրդարանական մի շարք ուժեր նաև հորդորում են իշխանությանն արդեն այս աշնանը ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկակցնել։ Ինչպես գիտեք, Հայաստանում են ԵՄ դիտորդները, ովքեր մոնիթորինգ են իրականցնում հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի ԵՄ անդամակցությանը, Հայաստանի այս ձգտումներին Իրանն ինչպե՞ս է արձագանքում, Իրանը դե՞մ է»։ Սոբհանին պատասխանել է. «Հայաստանն անկախ երկիր է և մենք հարգում ենք Հայաստանի որոշումները։ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը։ Եվ այն, որ Հայաստանը որոշել է իր քաղաքականության մեջ բազմազան ուղղություններով առաջ գնալ, դա էլ ենք հարգում։ Բայց մեզ համար կարևորն այն է, որ այդ բազմազանությունը արտաքին քաղաքականության մեջ Իրան-Հայաստան հարաբերություններին չվնասի։ Հիմնական հարցը մեզ համար դա է։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը զարգանա, Հայաստանի ենթակառուցվածքները զարգանան, նաև պատրաստ ենք, որ երբ Եվրոպայից ներդրումները գան այստեղ, ծրագրեր, նաև մենք կարողանանք իրականացնել՝ ճանապարհներ, ջրամբարներ, էներգետիկ ոլորտում, որը կնպաստի Հայաստանի բարգավաճմանը։ Ենթադրենք ԵՄ-ն գա և Քաջարանից մինչև Սիսիան ճանապարհի կառուցումը ֆինասնավորի։ Բնականաբար, իրանական ընկերությունները կներգրավվեն։ Ներկա պահին Մեղրիում սահմանային մաքսակետն իրանական ընկերությունն է վերանորոգում, և դա ֆինասավորել է Եվրոպական բանկը։ Մենք պետք է նայեք ապագային։ Հայաստանի կառավարությունը մեզ ասել է, որ այլ երկների հետ փոխահարբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա։ Եվ մենք հավատում ենք նրան, ինչ մեզ ասում են»։ |
«Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել». Իրանի դեսպան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet