▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիների «կռիշը» փլուզվեց

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Թելման Իսմայիլովի ֆինանսական վիճակը բավականին ծանր է: Նա վերջնական սնանկացման եզրին է: Նրա ֆինանսական խնդիրների մասին լուրերը ողողել են ռուսական ողջ մամուլը: Ընդամենը 5-6 տարի առաջ նա համարվում էր ռուսական միլիարդատերերից մեկը: Նա վայելում էր իշխանական հիերարխիայի համակրանքը: Իսմայիլովը բավականին լուրջ լծակներ և ազդեցություն ուներ նաև ռուսական շոու բիզնեսում: Նշենք, որ շոու բիզնեսի կնքահայր համարվող Իոսիֆ Կոբզոնը Թելմանի մտերիմներից է, Իսմայիլովին պատկանող հիպերմարկետներից մեկի տաղավարում նկարահանվում էին MUZ-TV երաժշտական ալիքի հաղորդումները:

Իսմայիլովը հայտնի էր որպես Մոսկվայում գտնվող ամենախոշոր՝ «Չերկիզովոյի շուկայի» սեփականատերը: Նրան Ռուսաստանում նաև կոչում էին «Չերկիզովոյի թագավոր», 200 հա մակերես ունեցող շուկան գոյություն է ունեցել 1990-ականներից մինչև 2009 թվականը:
Վերջերս թուրքական Halkbank-ը 123 մլն դոլարով գնեց Թելման Իսմայիլովին պատկանող «Mardan Palace» էլիտար հյուրանոցը, որը, սակայն, գնահատվում էր 246 մլն դոլար:

Ի դեպ, յոթաստղանի հյուրանոցի բացման մասին դեռ լեգենդներ են պտտվում: Ըստ լուրերի՝ հրեաադրբեջանական գեն կրող Իսմայիլովը հյուրանոցի բացման համար ծախսել է 1,4 մլդ դոլար: Հայտնի է, որ արարողությանը մասնակցել են հոլիվուդյան աստղեր Շերոն Սթուոնը, Ռիչարդ Գիրն ու Մոնիկա Բելուչին:

Հոկտեմբերի սկզբին Մոսկվայի Բանկն Իսմայիլովին սնանկ ճանաչելու հայց է ներկայացրել: Հայցում նշվում է, որ 2012 թվականի սեպտեմբերից մինչև 2014-ի փետրվարը բանկն ընդհանուր առմամբ 230 միլիոն դոլարի վարկ է տրամադրել ադրբեջանցուն՝ երեք փուլով: Հետաքրքրականն այն է, որ այդ վարկերի հիմնական երաշխավորը եղել է հենց Իսմայիլովը, սակայն ինչպես ներկայացված հայցից պարզվում է՝ վարկառուները ոչ միայն հատկացված գումարը հետ չեն վերադարձրել, այլև ամսական տոկոսագումարները: Բանկը պատրաստվում է Իսմայիլովի դեմ հայց ներկայացնել Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան (LCIA), որի որոշումները պարտադիր են կատարման համար 158 երկրի կողմից:
Հոկտեմբերի 6-ին դատարանը բավարարել է Մոսկվայի Բանկի մեկ այլ հայց, ըստ որի՝ Իսմայիլովին պատկանող ընկերությունից բռնագանձվել է 213 միլիոն դոլար:

Փաստորեն, մոսկվայաբնակ շատ ադրբեջանցիների հպարտություն և «կռիշ» համարվող Թելմանի կուլտը կրախի մատնվեց` նրանց բոլորին թողնելով կոտրած տաշտակի առաջ:

 

Արմեն Հովասափյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին