▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիների ու թուրքերի հետ եղբայրություն քարոզողներին փակեք դիահերձարանում. Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցիների ու թուրքերի հետ եղբայրություն քարոզողներին փակեք դիահերձարանում ու ստիպեք նայել՝ ինչ վիճակում են հետ եկել մեր տղաների մարմինները։ Հետո մեծ էկրանով հերթով բոլոր խոշտանգումների ու ռազմական հանցագործությունների վիդեոները»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։ 

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար» հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին