Ադրբեջանցիների հոգեբանությանը հետևելը ինձ թերևս թույլ կտա ապագայում խիստ յուրահատուկ հոգեբանություն ունեցող էակների թեմայով դիսո պաշտպանել: Ուրեմն էլ չեն իմանում ` ոնց արդարացնեն իրենց, Յություբում գտել են այն հայտնի վիդեոյի պատառիկը, երբ Արցախյան պատերազմի տարիներին Պետոն ադրբեջանցիների ՄիԳ-25 է խոցել ու մեկնաբանել են, թե բա տեսաք, քանի տարի հետո պատասխանը ստացաք:
Նախ ասեմ, որ ադրբեջանցիների ՄիԳ-25-ն ինքնաթիռ է, գրոհիչ, ռմբակոծում էր հայկական բնակելի տարածքները` ԽԱՂԱՂ բնակչությամբ, երկրորդը հեչ զորավարժությունների չէր, երրորդը` բուն պատերազմական գործողություններ էին, մեզ խփում էին, մենք խփում էին, երկկողմ զոհեր և այլ` պատերազմին բնորոշ հետևանքներ, որը ոչ մի միջազգային ու բարոյական օրենք չի խախտում, Պետոյի քայլը միտված չէր սադրելու, ոչ մի պայմանագիր կողմերի միջև չկար:
Իսկ ադրբեջանցիները խոցեցին հայկական Մի-24-ն այն ժամանակ, երբ վերջինս վարժանքներ էր կատարում, սպառազինություն չուներ, չէր անցել նրանց օդային տարածք, նրանց խաղաղ բնակչությանը ոչինչ չէր արել, բացի այդ էլ դա կատարվել է 1994-ի հրադադարի պայմանագրի կնքումից հետո, նորմալ մարդիկ հաստատապես տարբերությունները կզգան, բայց դե հարևան երկրի բնակիչներին ինչ դնես բացատրես...