▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը 7 մլրդ-ի զենք է գնել, որ փոխզիջմա՞ն գնա. Նիկոլ Փաշինյան

«Ես բացարձակ չեմ հավատում այն իշխանությանը, որը խոսում է Արցախի հարցի հայանպաստ լուծման մասին, բայց ամեն տարի 100.000-ներով դատարկում է Հայաստանը: Մենք նրանց պետք է կանգնեցնենք այսօր: Ես չեմ հավատում փոխզիջումների մասին այն խոսակցություններին, որոնք հաշվի չեն առնում մեկ բան.Ադրբեջանը 7 մլրդ-ի զենք է գնել, որ փոխզիջմա՞ն գնա: Իհարկե ոչ: Մենք պետք է ստեղծենք այնպիսի երկիր, այնպիսի տնտեսություն, հանրություն, որը պատրաստ է պաշտպանել իրեն: Եվ, եթե հանկարծ հյուսիսում կամ արևմուտքում ինչ-որ մեկի մտքով կանցնի ասել, որ Հայաստան պետությունն այլևս չպետք է գոյություն ունենա, մենք պետք է ի վիճակի լինենք պաշտպանել մեր Հայրենիքը և ասել.ՀՀ-ն պետք է գոյություն ունենա հավիտյան, հայկական պետականությունը ավարտ չի ունենալու, վերելք է ապրելու ու զարգանա»,-«Ելք» դաշինքի առաջին համաժողովի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին