▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը «դժբախտ, դժգույն» Շուշին տոնական զարդարելու համար ծախսել է 117 հազար դոլար». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը.

«Ադրբեջանը «դժբախտ, դժգույն» Շուշին տոնական զարդարելու համար ծախսել է 117 հազար դոլար
Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են, որ ամանորին Շուշի քաղաքը տոնական զարդարելու, միջոցառում անցկացնելու համար այդ երկրի մշակույթի նախարարությունը տրամադրել է 200 հազար մանաթ, որը համարժեք է 117 հազար 600 դոլարին։

Նիկոլ Փաշինյանը 2020թ․ նոյեմբերի 16-ին Աժ արտահերթ նիստում հայտարարել է․«Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պեե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»: Ադրբեջանցիներին պետք է Շուշին, այն տոնական զարդարել են՝ Ստեփանակերտի բնակիչներին ի տես»։

Դիտեք նաև`

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին