▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը և Թուրքիան ակտիվորեն զինվում են՝ զորքերն ընդհուպ մոտեցնելով ՀՀ սահմանին․ Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը և Թուրքիան ակտիվորեն զինվում են՝ զորքերը ընդհուպ մոտեցնելով ՀՀ սահմանին, իսկ Հայաստանում շարունակվում է ազատ անկումը։ Ընդդիմադիր ուժերից շատերը ձեռքերն են շփում՝ ապագա կառավարությունում տեղ ունենալու համար։

Վարչապետն իր շրջապատով ոստիկաններին է ոտքի հանել՝ հնարավորինս երկար իշխանության աթոռը պահելու համար։ Հայաստանի շարքային քաղաքացիները բաժանվել են երեք մասի․ մի մասը համոզված է՝ միայն թե Նիկոլը հեռանա, հետո մենք դրախտում ենք ապրելու։ Մի մասը համոզված է՝ եթե անգամ Երևանն էլ պայմանավորվածությամբ հանձնի, միայն թե Նիկոլը մնա։ Մի մասն էլ լուռ ու իներտ հետևում է իրադարձություններին՝ դրանք համարելով կուսակցական աթոռակռիվ։

Հայաստանի անկայունության ամեն օրը մեկ կորուստ է, իսկ պատմությունը չի ներում թույլերին, անկայուններին ու չկողմնորոշվածներին»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին