▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը մեղադրում է «Եվրատեսիլ»-ի՝ Հայաստանի և Ֆրանսիայի մասնակիցներին

 

Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին` մայիսին Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը քաղաքականացնելու համար:
 
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայանալու է Don’t Deny ( «Մի՛ ժխտիր») երգով:
 
Ինչպես նշում է asbarez.com-ը, նույնպիսի մեղադրանքներ են հնչեցվել նաև Ֆրանսիայի հասցեին, որն այս տարի ներկայանալու է «N’oubliez Pas» («Մի՛ մոռացեք») երգով: Ֆրանսիացի կատարողն ընդգծել է, որ «երգը վերաբերում է ոչ միայն Առաջին աշխարհամարտին, այլև ցանկացած հակամարտության»:
 
Ադրբեջանի հանրային հեռուստառադիոընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե «այս մրցույթը չի կարող դառնալ որևէ երկրի քաղաքական հավակնությունների զոհն ու վերածվել քաղաքականություն վարելու դաշտի»:
 
Աղբյուրը հավելում է, որ մրցույթի թուրք երկրպագուները խնդրագիր են ներկայացրել change.org կայքում` Եվրոպական հեռարձակողների միությունից պահանջելով որակազրկել Հայաստանին ու Ֆրանսիային` պնդելով, որ այս 2 երկրի ներկայացրած երգերն ամբողջովին հակասում են մրցույթի կանոններին:

asbarez.com-ը տեղեկացնում է, որ Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին` մայիսին Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը քաղաքականացնելու համար: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայանալու է Don’t Deny ( «Մի՛ ժխտիր») երգով:

Նույնպիսի մեղադրանքներ են հնչեցվել նաև Ֆրանսիայի հասցեին, որն այս տարի ներկայանալու է «N’oubliez Pas» («Մի՛ մոռացեք») երգով: Ֆրանսիացի կատարողն ընդգծել է, որ «երգը վերաբերում է ոչ միայն Առաջին աշխարհամարտին, այլև ցանկացած հակամարտության»: 

Ադրբեջանի հանրային հեռուստառադիոընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե «այս մրցույթը չի կարող դառնալ որևէ երկրի քաղաքական հավակնությունների զոհն ու վերածվել քաղաքականություն վարելու դաշտի»: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մրցույթի թուրք երկրպագուները change.org կայքում ստորագրահավաք են սկսել՝ Եվրոպայի հեռարձակողների միությունից պահանջելով որակազրկել Հայաստանին, քանի որ համաձայն գործող կանոնների՝ մրցույթը քաղաքականացնելն արգելվում է, իսկ տվյալ երգը նրանց պնդմամբ քարոզչություն է Հայոց ցեղասպանության օգտին: 

Թուրքերի կողմից կազմակերպված ստորագրահավաքի թեմայով ավելի վաղ զրուցել էինք «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ, ով նշել էր.

«Այս ամենը չի կարող հետևանքներ ունենալ, քանի դեռ մենք չենք ներկայացրել մեր արտադրանքը»: Նրա խոսքով` Եվրատեսիլն ունի հստակ օրենքներ, որոնք Հայաստանը պահպանում է ամեն տարի, ինչ էլ անելու են նաև այս անգամ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին