Ադրբեջանի կողմից խաղաղ զորավարժանք իրականացնող ԼՂՀ զինված ուժերի ուղղաթիռը խփելն աննախադեպ լկտի ագրեսիայի և արհամարհանքի դրսևորում էր աշխարհի ու համաշխարհային հանրության նկատմամբ: Սա պարզապես ահաբեկչություն է, Ադրբեջանը վաղուց չի հարգում իր իսկ պայմանավորվածություններն ու ստորագրությունները, բայց հիմա արդեն ցուցադրում է ընդգծված արհամարհանք միջազգային կառույցների և միջնորդ պետությունների նկատմամբ:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները խոցել են ԼՂՀ բանակի ուղղաթիռը. Հայկական կողմն ունի զոհեր: