▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հասարակական տրամադրություններին հետևելն ամենաօգտակար միջոցներից մեկն է

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-5/vardan_voskanyan.jpg

«Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հասարակական տրամադրություններին հետևելն ամենաօգտակար միջոցներից մեկն է՝ ճիշտ գնահատելու թշնամուն և համարժեք հետևություններ անելու։

Այս առումով իրականությունը, մեղմ ասած, բավական տարբեր է այն ամենից, ինչ անձամբ Բաքվի բռնապետը և նրա քարոզչամեքենան փորձում են փաթաթել մեր վզին։
Թարգմանաբար բերեմ միայն մեկ լուսաբանող օրինակ այս սինլքորի՝ այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ այսօրվա հայտարարության արձագանքներից, որից պարզ է դառնում, որ Ստեփանակերտը շատ ավելի կարևոր է դիտարկվում, քան այդ «միջանցք» կոչեցյալը։

Ոմն Մազհար Ջաբիև՝ «Ստեփանակերտը մի կողմ թողած, հազիվ Զանգեզուրի միջանցքից է խոսվում»։ Սրան ի պատասխան, ոմն Զարբալի Իսմայիլով՝ «Նպատակն Արցախը մոռացնել տալն է»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին