▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի կողմից արված հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը: Այդ մասին ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

«Մասնավորապես նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի  եւ այլ բնակավայրեր:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նման անբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից:

ՊԲ առաջահ ուժերը խստորեն հետեւում են ստանձնած պարտավորություններին եւ երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին