▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի նպատակն է՝ հայ հասարակության միջոցով ճնշել իշխանությանը, որ գնան զիջումների.Պաշտպանության նախկին նախարար

Հայկական բանակը 26 տարեկան է: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ այս ընթացքում  ճանապարհ ենք անցել, ունեցել ենք լավ զինված հակառակորդ, որին կարողացել ենք հաղթել:

«Համոզված եմ՝ ի վիճակի ենք լինելու պահել մեր հաղթանակը և ստիպել Ադրբեջանին, որ չսկսի լայնածավալ  պատերազմ ու ընդունի այն իրավիճակը, որն այսօր ունենք: Ադրբեջանը էժան գնով ուզում է լարվածություն պահել, դրա համար նռնակը դնում են բաժակի մեջ, էժանագին սարքից էլ գցում են, որ պայթի, որ անգամ սարքին խփեն էլ, իրենք քիչ վնաս կրեն: Ադրբեջանը լայնածավալ պատերազմ ի վիճակի չի սկսել, քանի որ գիտի՝ չի հաղթելու, բայց լարվածությունը պահում է, դա է նրա մարտավարությունը: Նրանց կարծիքով՝ դա կթուլացնի բանակը, հասարակությունը դուրս կգա իշխաննության դեմ ու կասի, որ հոգնեցին, ամեն օր զինվոր են կորցնում: Նրանց նպատակն է՝ հասարակության միջոցով ճնշել իշխանությանը, որ գնան զիջումների»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտվեցին մի շարք թերություններ, որոնք վերացվում են:

«2016թ. ապրիլյան պատերազմից հետո տեղադվել են հետախուզական համակարգեր, որոնց միջոցով տեսնում ենք Ադրբեջանի ամբողջ տարածքը՝ մոտ 5-8 կմ: Դրա համար, եթե նկատել եք, հակառակորդի կողմից նվազել են ռազմադիվերսիոն գործողությունները: Մեր բանակում այժմ մեծ ուշադրություն են դարձնում տեխնիկայի արտադրությանը: Անօդաչու սարքերն, օրինակ, Ադրբեջանը գնում է Իսրայելից, իսկ մենք արտադրում ենք: Այն ապահովում է հետախուզական տվյալներ, նաև մարտական սարք է: Ճիշտ է, մերը մի քիչ թույլ է իսրայելականից, բայց ավելի էժան գնով ենք արտադրում, այլ պետություններից կախված չենք: Մեծ ուշադրություն են դարձնում նաև սոցիալական հարցերին»,-նշեց Վաղարշակ Հարությունյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին