▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ․ ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ։

Այս մասին այսօր՝ մարտի 5-ին,  հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ լրագրողներին ցուցադրելով մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ և Եղվարդ գյուղերի միջնամասում օրվա ցերկային ժամերին։ Պաշտպանը նշել է, որ այդ հատվածից մինչև Ագարակ և Եղվարդ գյուղերը ուղիղ գծով մոտ 1 կմ է։

«Մենք ունենք այլ ապացույցներ ևս, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցները»,- ավելացրել է Թաթոյանը։

ՄԻՊ-ը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները շարունակվում են։ Ըստ Թաթոյանի՝  ՄԻՊ աշխատակազմի վերջին հարցումները ցույց են տալիս, որ վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ ու Եղվարդ և մի շարք այլ գյուղերի հարևանությամբ։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին