▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանին հիմա էլ հայկական տոլման է հուզել

Մուսալեռում արդեն 6-րդ անգամ անցկացվեց «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնը, որը կրում է «Խոհանոցը որպես ինքնության ցուցիչ» խորագիրը: Ներկայացված էին 30 տաղավարներ՝ մի քանի տեսակի տոլմաներով, օրինակ՝ բրնձով ու սնկով, բրնձով ու թրթնջուկով, բլղուրով, հաճարով ու սնկով և այլն:

Հիմնական գներն էլ տատանվում էին 100-250 դրամի սահմաններում։ Պատրաստվել էր նաև ամենաերկար տոլման՝ 23 մետր երկարությամբ, որը գրանցվեց Դյուցազնագրքում:

Օրվա անակնկալը եղել է Գագիկ Գևորգյանի կողմից ներկայացված ջայլամի մսով տոլման.

«Նորարարություններն այս տարի շատ էին.60-70 տեսակին ավելացան ևս 15-ը: Ջայլամի մսով տոլմայից հետո մեծ ուշադրություն էին գրավում Անիի Բագրատունյաց թագավորության, եղինջի թփով, սոխի, վուշի տոլմաները: Բոլոր բաղադրատոմսերը հավաքվել են ու գիրք է հրատարակվելու, քանի որ մեր հասարակությունը միայն Էջմիածի ու ամառային տոլմաները գիտի»,-մեզ հետ զրույցում ասաց ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ հավելեց. «Լավ կլինի, որ յուրաքանչյուր հայ այս օրն իր տանն անպայման տոլմա պատրաստի»:

Նշենք, որ Ադրբեջանին հիմա էլ հայկական տոլման է հուզել: Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով ներկայացված հայտի հաստատումից հետո այս երկիրը փորձում է հանդես գալ «պատասխան» քայլերով:

Ավելին, օրերս Ադրբեջանի Տուրիզմի և մշակույթի նախարարը նախանձով լի հայտարարություն էր արել «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնի մասին՝ասելով, թե միջոցառմանը մասնակցում են աշխարհի բոլոր հայերն ու ֆինանսավորում են, որպեսզի պատրաստված ամենաերկար տոլման գրանցվի Գինեսի գրքում:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին