▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանին զրկեցին 1.5 մլրդ եվրո վարկից

Վարկի տրամադրման հարցականի տակ հայտնվելը տարբեր պատճառներ կարող է:

Եվրոպական ներդրումային բանկը հետաձգեց Անդրադրիատիկ գազատարի նախագիծն իրականացնելու համար Ադրբեջանին 1.5 մլրդ եվրոյի չափով վարկ  տրամադրելու մասին որոշումը, հայտնում է Euractiv-ը: Բանկի ղեկավարությանն  «ավելի շատ ժամանակ է պետք նախագծի հետ ծանոթանալու համար»:

Վարկի տրամադրման կամ այն մերժելու մասին որոշումը կկայացվի ոչ շուտ, քան 2018 թվականի փետրվար ամիսը:

2017 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, որ Հարավային գազային միջանցքի նախագիծը, մասնավորապես, նրա բաղկացուցիչ մասերից մեկը` Անդրանատոլիական գազատարը, արդեն «իրողություն է» և չի կարող կասեցվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին