▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն արհամարհում է համանախագահող երկրներին.ՀՀ ԱԳՆ

 

ՀԱՊԿ գործընկերներն իրազեկված են նախիջևանյան ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների մասին: Այս մասին հուլիսի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Այս հարցը բարձրացնում ենք ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների և կազմակերպությունների  առջև: Կարծում եմ՝ համանախագահներն այնտեղ լուրջ անելիք ունեն, որովհետև չլսելով նրանց հորդորներին և չկատարելով իր ստանձնած պարտավորությունները՝ առաջին հերթին Ադրբեջանը արհամարհում է համանախագահող երկրներին»,- ասաց նա:

Ի պատասխան նախիջևանյան ուղղությամբ ՀԱՊԿ ուժերի տեղակայման հնարավորության մասին հարցին՝ Տիգրան Բալայանը նշեց, թե չի կարծում Հայաստանի ԶՈՒ-ն իրավիճակի վերահսկողության համար դրսից օժանդակության կարիք ունի: 

«Այդ սահմանին այլ երկրների զորամիավորումներ տեղակայելու կարիք չկա. այդ պարտականության կատարումը մեր զինված ուժերի վրա է, և մենք արդյունավետ ու վստահ իրականացնում ենք դա»,- ասաց Բալայանը:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է Նախիջեւանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի կրակի հետեւանքով կործանվել եւ ամբողջությամբ այրվել է հակառակորդի դիրքերից մեկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է հայկական կողմի կրակից այրվում ադրբեջանական դիրքերից մեկը:

 

Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

Կարդացեք նաև՝

Ադրբեջանը փորձում էր շոու սարքել. ԱԳՆ խոսնակը` Լելե Թեփեի բարձունքի ֆոնին նկարված ռուս գործիչների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին