▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում հայեր են ձերբակալվել

 Media.az-ը հայտնում է, որ Ադրբեջանի Գենգելի շրջանի Չայքենդ գյուղում ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ համարվող 2 հայեր:

Կայքի փոխանցմամբ,  ամուսինները ուշադրություն են գրավել այն ժամանակ, երբ լուսանկարելիս են եղել գյուղը: Ձերբակալելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք ազգությամբ հայեր են՝ ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկներ:

Ձերբակալումից հետո ամուսինները տեղափոխվել են Գենգելի շրջկենտրոն:

Հիշեցնենք, որ Չայքենդ գյուղը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին