▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա, թե ոնց են մսխում պետական բյուջեի փողերը

Ակտիվիստ, վերլուծաբան  Արգիշտի Կիվիրյանն,  անդրադառնալով կառավարության այսօրվա աղմկահարույց որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց պետբյուջեից 12 միլիոն դրամ (մոտ 30 հազար դոլար) հատկացնել կրթության և գիտության նախարարությանը՝ ռուսաստանյան «Իգրա ԹիՎի» ընկերությունից «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի ևս մեկ տարվա լիցենզիա ձեռք բերելու համար: Գումարը նվիրաբերության պայմանագրով կտրամադրվի «Փի-արտ» ընկերությանը: Մեկնաբանություներն ավելորդ են, ահա թե ոնց է հրապարակայնորեն մսխվում Հայաստանի պետական բյուջեի փողերը»...

Հիշեցնենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը բազմիցս քննադատությունների թիրախում է հայտնվել՝ ռուսերենով հեռարձակվելու համար:

Իր տեսակետն էր արտահայտել նաև ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը՝ նշելով. «Կառավարության երեք անդամներով նստել եք հայերեն մտածում,ռուսերենով ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ եք խաղում` որ ի՞նչ անեք։ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, և այդ սրբազան նորմը առաջինը պիտի պահեն կրթության և արդարադատության նախարարները։ Իսկապես, չեմ հասկանում... իսկ Վրաստանում այս նույն խաղը վրացերենով են խաղում»։

Նշենք, որ համաձայն ՀՀ էլեկտրոնային ռեգիստորի տվյալների` «ՓԻ-ԱՐՏ» ՍՊԸ-ի սեփականատերերն են հանդիսանում Հրանտ Թոխատյանը` Հայաստանից և Թավադյան Արմենը` Ռուսաստանից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին