Այսօր Ահարոն Ադիբեկյանը որոշել է նույնպես անդրադառնալ Արտակ Խաչատրայնին ծեծի ենթարկելու թեմային, ընդ որում, երևի սեփական նախաձեռնությամբ, քանզի նրա կարծիքը վաղուց արդեն որևէ մեկին չի հետարքրքրում:
Այս “սոցիոլոգը”, որի անունը ասոցացվում է միայն իշխանահաճո թվեր նկարելու և Գալուստ Սահակյանին ոչնչով չզիջող մտքի գոհարներ արտահայտելու հետ, իր այսօրվա ասուլիսի ընթացքում չի զլացել և սեփական սովորության համաձայն մի երկու սւոտ էլ ասել է ԲՀԿ նախագահի մասին, փորձելով արջի ծառայություն մատուցել իշխանություններին:
Հասկանալի է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշոտանանկությունից հետո սույն սոցիոլոգը այլևս կտրվեց իշխանական կերակրատաշտից օգտվելու իր միակ հնարավորությունից, և այժմ որպես բազմիցս օգտագործված ու վերջնականորեն ժանգոտված գործիք, գցված է իշխանական աղբարկղը, և այլևս նարնցից հարցումներ անցկացնելու «զակազներ» չի ստանում:
Սակայն նա երևի չի համակերպվում այդ մտքի հետ և ամեն պատեհ-անպատեհ առիթն օգտագործում է սեփական «ես»-ի մասին հիշեցնելու համար: Եվ Արտակ Խաչատրյանին ծեծելու զազրելի դեպքը այս կեղծ-սոցիոլոգի համար երևի դարձել է հերթական առիթը իր գոյության մասին հիշեցնելու համար:
Սակայն, չնայած մի քանի բացառությունների, իշխանությունը բազմիցս ապացուցել է, որ հակված չէ իր կողմից օգտագործված ու այլևս անպիտան գործքիները նորից դնել շահագործման: Եվ այդ առումով Ահարոն Ադիբեկյանի դերակատարությունը վաղուց արդեն վերջացած է:
Որքան էլ նա ջանա, լավագույնը որ կարող է անել, հուշերի գիրկն ընկնելն է և մտովի արտաբերելը. “Էհհ, լավ էր Տիգրան Սարգսյանի հետ. Ինչ փողեր էինք աշխատում տարբեր տեսակի կեղծ հարցումների անվան տակ”: