▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԻՆ ակադեմիայում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում, քան ավանդական բուհական համակարգում. Նիկոլ Փաշինյան

 

 

 

Մեր իրականության ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է: Այս մասին  օգոստոսի 2-ին, կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, մի կողմից կա Սահմանադրությունը, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն այսպես-այսպես, մյուս կողմից կա իրականություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում է լրիվ այլ կերպ:

«Մեր խնդիրն այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելն է, և մենք հիմա այդ գործով ենք զբաղված: Հիմա վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո տեսում եմ, որ զուգահեռ իրականություններ ունենք նաև կառավարման ոլորտում, կրթության ոլորտում՝ մասնավորապես»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա օրինակ բերեց, որ ՀՀ-ի տարբեր գերատեսչությունների կազմում կան կրթական հաստատություններ, ինչպես, օրինակ, Դիվանագիտական ակադեմիա, ԱԻՆ ակադեմիա, Արդարադատության ակադեմիա, Պետական կառավարման ակադեմիա և այլն. «Մյուս կողմից կան բուհական համակարգեր, որտեղ պատրաստում են իրավաբաններ, դիվանագետներ և այլն: Այս զուգահեռ կրթական իրականությունը ծագել է այն պատճառով, որ պրակտիկ գործով զբաղվող օղակները համարել են, որ ավանդական կրթական համակարգը չի մատակարարում այն մակարդակի մասնագետներ, որոնց հնարավոր լինի ներգրավել կոնկրետ աշխատանքի մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հիմա վստահաբար կարելի է ասել, որ օրինակ, ԱԻՆ ակադեմիայում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում պրակտիկ առումով, քան պայմանական ասած, ավանդական բուհական համակարգում: Արդյոք այստեղ տրամաբանության խնդիր չունե՞նք, և արդյոք ժամանակը չէ՝ մտածենք, որ սինխրոնիզացնենք կրթական համակարգը, մասնավորապես, այն բուհերը, որոնք պետք է պատրաստեն մասնագետ, իրոք պատրաստեն որակյալ մասնագետ, այլ ոչ թե մասնագետ, որը պրակտիկապես ձեռնտու չեն տվյալ ոլորտին»,- ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին