«Մեր խնդիրն է , որպեսզի ապրիլի 17-ին, Ազգային Ժողովի նիստը չկայանա, ոչ թե ՝ որ գնանք, շրջափակենք խորհրդարանի շենքը, պարտադրենք կամ խնդրենք, որ չընտրեն Սերժ Սարգսյանին վարչապետ»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացաշ հանրահավաքին ու ավելացրել՝ չնայած տեղեկություն կա, որ ԱԺ-ի նիստն էլ կարող է տեղափոխեն ՝ ասենք Նոյեմբերյան:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել, որ ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, տեղի է ունեցել Ծաղկաձորում:
Հավելենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը կայացրել է մեկ շաբաթ առաջ: ԱԺ փոխնախագահը հերքել է հայտարարությունները, թե նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը պայմանավորված է եղել «Իմ քայլը» նախաձեռնության անդամների հայտարարությունների հետ, թե պատրաստվում են շրջափակել ՀՀԿ-ի գրասենյակը:
Հատված հանրահավաքից՝ տեսանյութում, որ վերցված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից