▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ի տարածքում բռնկված հրդեհից տուժած տղամարդու վիճակը ծանր է

Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժել է ազգությամբ ֆինն տղամարդ, որի վիճակը ծանր է: Այրվել է տղամարդու մարմնի 15 և շնչուղիների 5 տոկոսը, այժմ գտնվում է վերակենդանցման բաժանմունքում։ 

Այս մասին հայտնել է Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ԲԿ-ի տնօրենը։

Հիշեցնենք, որ այսօր «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում: հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում։ Ժամեր անց, փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը:

Դիտեք նաև՝

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին