▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նիստը չգումարվեց քվորում չլինելու պատճառով

 

Հայաստանի Ազգային ժողովը այսօր  առավոտյան չկարողացավ սկսել իր աշխատանքը, քանի որ քվորում չկար: 105 պատգամավորներից գրանցվել էր 41 պատգամավոր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



«Մենք քվորում չունենք, չենք կարող սկսել ԱԺ աշխատանքը: ԱԺ կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ: Նշված ժ-ամկետում նիստի իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստը սկսելու մասին: Իսկ չապահովման դեպքում, այսօրվա նիստերը համարվում են չկայացած»,-ասացվ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Նիստի մեկնարկից 10 րոպե անց արդեն գրանցվել էր 50 պատգամավոր: Արա Բաբլոյանը նշեց, որ առնվազն 53 պատգամավորներ պետք է ներկա լինի: Եթե 53 պատգամավոր գրանցվեց, բայց ներկա չեղավ նիստերի դահլիճում՝ օրենքների քվեարկություն չեն կարող անել:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին