▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորները անմոռուկներով հուշանվերներ են թողել Ադրբեջանի պատվիրակության սենյակում

ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

Այսօր առավոտյան Նաիրա Զոհրաբյանը մտավ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակութան սենյակ և թուրքական պատվիրակութանը պաշտոնապես հանձնեց Հայոց ցեղասպանութունը խորհրդանշող հուշանվերներ: Թուրքական պատվիրակութան քարտուղարը վերցրեց Հայոց ցեղասպանութան սիմվոլիկայով հուշանվերները: Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանը անմոռուկներով հուշանվերներ թողեցին նաև Ադրբեջանի պատվիրակութան սենյակում:

Այս առիթով՝ Արփինե Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը.

Այսօր ԵԽԽՎ-ում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին ընդառաջ... բաժանում ենք անմոռուկներով խորհրդանշական հուշանվերներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին