ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին և դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։
Հավելենք, որ երեկ Տարոն Մարգարյանը դիմել էր ԿԸՀ՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու պահանջով:
Կարդացեք նաև` Ալեն Սիմոնյանի արձագանքն՝ իրեն Երևանի ավագանու մանդատից զրկելուն