▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը մատնանշել է՝ ո՞վ է ուղիղ կապ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև

Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական հանձնաժողովի և անձամբ նախագահ Շառլ Միշելի գործունեությունը։ Նա մեծ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքերի ստեղծման գործում։ Ի դեպ, նրա նախաձեռնությունն աշխատում է երկու երկրների պաշտպանության նախարարների միջև կապի ուղիղ գիծ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին