▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևի դեմ մահափորձի թեման լարվածություն է առաջացրել Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում»

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանի նախագահի դեմ մահափորձի թեման լարվածություն է առաջացրել Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում։

Թեպետ ադրբեջանական կողմը չի մեղադրում Իրանին ու ընդհանրապես չի խոսում մահափորձի մասին, բայց աննախադեպ հետապնդումներ են տեղի ունենում իրանամետ գործիչների շրջանում, Իրանի սահմանին զորքերին տագնապ է հայտարարվել։

Իրանն իր հերթին լայնածավալ ստուգումներ է իրականացնում հյուսիսային շրջաններում, որտեղ թուրքախոս պարսիկներ շատ կան և հիմնականում ադրբեջանաթուրքական ազդեցության տակ են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին