Ամանոր է մոտենում, մենք ընտանիքով որոշեցինք մամայիս անակնկալ անեինք ու ամանորյա գիշերը անցկացնենք հայկական ռեստորաններից մեկում։
Դե ես էլ որպես անակնկալի հիմնադիր փորձեցի մի փոքր գների մանիտորինգ անեմ։ Ու… Էլ ինչ ու տնաշեններ, ամեն մի գին իմանալուց հետո մտածում էի, որ «տնից լավ տեղ չկա»։
Հիմնական ու հայտնի ռեստորաններից զանգահարելուց հետո ես հասկացա, որ եթե մենք ընտանիքով գնանք ամանորյա գիշեր անցկացնենք ռեստորաններից մեկում, ապա պետք է դրան հաջորդող գիշերները մտածեինք առավոտվա ուտելիքի փող գտնելու մասին։
Հարգելի ռեստորանային բիզնես գելեր, ախր մենք՝ հասարակ մահկանացուներս էլ էինք ուզում վայելել ձեր «ամանորյա հրաշք» երեկոն, բայց պարզ դարձավ, որ մեր տան հրաշքներն ենք կարող միայն վայելել։
Իհարկե վերջում ես հասկացա, որ ավելի լավա մամայիս հանար անակնալ անենք գոնե մարտի 8-ին, բայց միայն փարատվեցի նրանով, որ կարևորը ցանկություննա։)
Ֆեյսբուք