▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն դրսից եկած բան հո որակյալ չի՞

Ամեն դրսից եկած բան հո որակյալ չի՞. արդեն քանի օր է իտալացի դաշնակահարի արկածներն են քննարկում: Ցավալի է, որ մեր երաժշտասեր հասարակության մեծ մասը շտապեցին քննադատել մեր դիրիժորին՝ Կարեն Դուրգարյանին՝ առանց խորանալու մանրամասների մեջ. ասել է թե՝ եթե իտալացի դաշնակահար է, ուրեմն վերջ...բայց ախր ինչ անենք իտալացի է...ինչ անենք, որ Կարենն էլ Հայասատանում է մնացել, չի արտագաղթել, ուրեմն նա դրսից է՝ պուպու՞շ է, Կարենն էլ՝ քը՞խ... . Կարենի նման մասանգետներին դրսում փնտրում են,իսկ մենք՝ հանուն մի անհայտ, անպատրաստ երաժշտի՝ քննադատում ենք ...ախր հո գոռալ-կանչելով չի. էդ մարդը հազար հոգու հետ համերգ է տալիս, ինչո՞ւ պիտի հանկարծ այս մեկի հետ խնդիր ստեղծեր...
Մի բան ակնհայտ է. Իտալացին կարծել է թե եկել է մի երկիր, որտեղ արվեստից բան չեն հասկանում ու ինքը Իտալիայից է, ուրեմն վերջ...բայց ինքներդ հիշեք նրա անունը ծանո՞թ է ձեզ......ես ինքս էլ հետևում եմ շատուշատ դաշնակահարների գործունեությանը, քանի որ հայրս էլ դաշնակահար է ու հետաքրքրում է ինձ, բայց երբեք չեմ լսել Գոնսալեսի մասին` իբրև հանրահայտի...իսկ անունը հնչեղ ու հարազատ է թվում, քանի որ օտար է ու մի տեսակ սերիալային...

Դիլանյան Զար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին