▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն փողոցային կարող է նախարարի պաշտոնի հավակնել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Աշխատանք չունեցող, վարորդ, կամ՝ խանութում վաճառողուհի աշխատող մարդը ինչո՞ւ է ընդգրկվում խոշոր համայնքի ավագանիների ցանկում, նույնիսկ՝ ավագանի ընտրվում։ Սահմանամերձ գյուղից երկու ընկերասեր, սակայն ոչ գրագետ տղամարդիկ ընտրվել էին խոշոր համայնքի ավագանու անդամներ, այդ մարդիկ ավագանու նիստերին, 5 տարվա մեջ ոչ մի հարցի քննարկմանը չմասնակցեցին։

Հայաստանում մտածում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի նման կիսագրագետը կարող է վարչապետ լինել՝ ակվարիումում պարած, էժան ֆիլմերում խաղացած Ալեն Սիմոնյանը՝ Աժ նախագահ, ղուշբաս Արփինե Դավոյանը՝ պատգամավոր, համայնքի ավագանի ամեն մեկն էլ կարող է լինել։ Պաշտոննների նշանակման նշաձողն այնքան է իջել, որ ամեն փողոցային կարող է նախարարի պաշտոնի հավակնել։ Եվ այդ անկումն ամեն տեղ է, ձայն ու տաղանդ չունեցող, 2 տեսահոլովակ ունեցող երգչուհուն սիրված են համարում, տափակ, գաղափարազուրկ գրվածքներ գրողին՝ տաղանդավոր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին