▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն շաբաթ տուգանք եմ ստանում. ՀՀ քաղաքացին ապրում ա տուգանվելու համար». համացանցը հիշեցնում է հեղափոխական Փաշինյանի հարցազրույցը

Համացանցի օգտատերերը հիշեցնում են հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ազատության»-ը: ՀՀ ապագա վարչապետը դժգոհում է արագաչափերից, տեսախցիկների արձանագրած տուգանքներից: «Ամեն շաբաթ ես տուգանք եմ ստանում: Ուզում եմ հասկանալ, էն գործողությունը, որի համար ես տուգանք եմ ստացել, ինչո՞վ ա վտանգում հասարակության անվտանգությունը: Ու հասկանում եմ, որ ոչ մի բանով: Ընդամենը դա ֆիսկալ մեխանիզմ է: 2,5 միլիոն հասուն բնակչություն ունեցող երկրում տարեկան միլիոնուկես տուգանք լինի միայն երթևեկության կանոնները խախտելու համա՞ր: ՀՀ-ում Հայաստանի քաղաքացին ապրում ա միայն մի բանի համար` տուգանվելու, տոկոսի տակ ընգնելու»,- ասում է նա:

Վերջում Փաշինյանն ասում է, թե ժողովորդի մի հատվածի մոտ կասկած կա, թե «էս մարդն իրենց որտեղ ա ուզում քցի»: «Հանգիստ եղեք, ժողովուրդ ջան, ես ձեզ ոչ մի տեղ չեմ քցելու»,- հավաստիացնում է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին