Forbes.am-ը տեղեկացնում է, որ նախորդ տարիներին ծրագրավորման ոլորտն ամբողջությամբ կլանել էր աշխատաշուկան և տենդենցը խոստանում է շարունակական լինել 2014-ին ևս:
Smartphone-ները պատերազմներ էին մղում ծրագրային ապահովման և արտաքին դիզայնի շնորհիվ գերիշխող դիրք զբաղեցնելու համար, համակարգչային ծրագրերը շարունակում էին նորանոր ոլորտներ թվայնացնել` շարունակելով ուղիներ որոնել հաջորդ սարքը նախորդից լավը դարձնելու համար:
Ռոբերտ Հալֆի` աշխատաշուկայի վերլուծության ոլորտում մասնագիտացած ընկերությունը, պատրաստել է 2014 թվականի ամենաբարձր եկամուտներ ապահովող մասնագիտությունների ցանկը:
Տվյալների հավաքագրման համար Ռոբերտ Հալֆի ղեկավարած ընկերությունը հարցում է անցկացրել ԱՄՆ-ում գործող 240 գրասենյակների 1000 գործատուների շրջանում:
Ընդ որում, հարցվող ընկերությունների շրջանակը ներկայացնում է ողջ աշխատաշուկան` սկսած ֆինանսներից, հաշվապահությունից, տեխնոլոգիաներից, իրավաբանությունից, մինչև արվեստ և զվարճանք:
Ինչպես և ակնկալվում էր, ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունների տասնյակում բոլոր աշխատատեղերն այս կամ այն կերպ կապված են ծրագրային ապահովման կամ համակարգչային գիտությունների հետ:
Ըստ Ռոբերտ Հալֆի`աշխատավարձերի աճ է սպասվում հետևյալ հինգ ոլորտներում` տեխնոլոգիաներ՝ 5.6%, հաշվապահություն և ֆինանսները 3.4%, կրեատիվ արվեստ և մարքեթինգ` 3.3%, վարչական և գրասենյակային աշխատանք՝ 3.3%, իրավաբանություն՝ 2.7%:
Առավել մանրամասն` սկզնաղբյուր կայքում